Ռոջեր Ֆեդերերը այս մրցաշրջանում գրունտի մրցաշարերից կմասնակցի միայն Ռոլան Գարոսին։ Այս մասին հաղորդում է շվեյցարացի լրագրող Ռեն Շտաուֆերը, ով շատ մոտ հարաբերություններ ունի Ռոջերի հետ։
Ռոջերը բաց է թողնելու թե՛ Մադրիդի, թե՛ Հռոմի Մասթերսները և մասնակցելու է միայն Ռոլան Գարոսին։
Հիշեցնենք, որ նախորդ տարի երկար դադարից հետո Ֆեդերերը վերադարձավ Ֆրանսիայի բաց առաջնություն՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ։ Այնտեղ շվեյցարացի թենիսիստը պարտվեց Ռաֆայել Նադալին։
Ֆեդերերը Ռոլան Գարոսում մեկ անգամ է չեմպիոն հռչակվել։ Դա 2009 թվականին էր։