«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պատմել է՝ ինչպես է հաղթահարել կատալոնական ակումբից հեռանալու փուլը: Վալվերդեն խոստովանել է, որ դրական զգացողություններ է պահպանել.
«Իմ բախտը շատ է բերել, որ մարզել եմ «Բարսելոնան»: Ես հասկանում եմ , թե ինչ է նշանակում այս ակումբում աշխատանքը: Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ դա զգալ:
Երբ պայմանագիր ես կնքում, հասկանում ես, որ ամեն ինչ կախված կլինի արդյունքներից: Մարիզչը միշտ պատասխանատվություն է կրում:
Չեմ մտածում՝ արդյոք իմ հետ անարդարացի՞ են վարվել, թե՞ ոչ: Բայց ես հասկանում եմ, որ շատ մարդիկ կքննարկեն այս հարցը: Կարևոր է էջը շրջելն ու ետ չնայելը: Դեռևս ոչ մի որոշում չեմ կայացրել ապագայիս հարցում:
Գուցե՝ ինչ-որ տարօրինակ ճամփորդության մեկնեմ: Երբ Ինյեստան ասաց, որ մեկնում է Ճապոնիա, դա ևս շատ տարօրինակ թվաց»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում Marca-ն: