Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն անդրադարձել է այն շշուկներին, որոնց համաձայն Լիոնել Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից»։
«Ես չեմ հավատում Մեսսիի հեռանալու շշուկներին։ Եթե անկեղծ, ես կարծում եմ, որ նա կավարտի կարիերան «Կամպ Նոուում»։ Նա «Բարսելոնայում» է 14 տարեկանից։ Մեսսին մեծ ազդեցություն ունի ակումբի վրա, ինչպես ակումբն էլ իր վրա։
Դժվար է պատկերացնել, որ Մեսսին օրերից մի օր կխաղա Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ եթե անգամ Մեսսին հեռանա «Բարսելոնայից», կգնա կամ MLS կամ էլ Չինաստան»,-Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում BetFair-ը։
Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ Մեսսին կարող էր հեռանալ «Բարսելոնայից» սպոտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ կոնֆլիկտի պատճառով։