«Այաքսը» և «Չելսին» հաստատել են նիդեռլանդական ակումբի կիսապաշտպան Հակիմ Զիեշի տեղափոխությունը լոնդոնյան ակումբ:
26-ամյա ֆուտբոլիստը ամռանը կտեղափոխվի «Չելսի»: Տրանսֆերի գումարը կկազմի 40 միլիոն եվրո, ևս 4 միլիոն կտրամադրվի բոնուսների տեսքով: Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստը կավարտի ընթացիկ մրցաշրջանը «Այաքսի» կազմում: Լոնդոնցիների հետ Զիեշի պայմանագրի ժամկետը չի հաղորդվում:
Այս մրցաշրջանում 26-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, խփել 8 գոլ և տվել 21 գոլային փոխանցում:
We have some Hakim Ziyech news… 👀
— Chelsea FC (@ChelseaFC) February 13, 2020