Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում ստուգողական երկրորդ հանդիպումն է անցկացրել «Ուրարտուն»։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ուժերը չափեց Լիտվայի գործող չեմպիոն «Սուդուվայի» հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հանդիպումն ավարտվել է լիտվական ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ 42-րդ րոպեին աչքի է ընկել Թոմաս Սոլոմոնը։
«Ուրարտու» — «Սուդուվա» 0-1
0-1 Թոմաս Սոլոմոն (42′)
«Ուրարտու» Անատոլի Այվազով (Արսեն Բեգլարյան 45′), Էդվարդ Կպոդո, Եվգենի Օսիպով, Հակոբ Հակոբյան (Արսեն Սադոյան 72′), Խուան Ասոկար (Փորձարկվող ֆուտբոլիստ 60′), Պիտեր Մուտումոսի, Արամ Բարեղամյան (Դավիթ Պապիկյան 68′), Մարկո Բրտան (Փորձարկվող ֆուտբոլիստ 45′), Թայմուրազ Տոբոև (Եվգենի Կոբզար 45′), Կարեն Մելքոնյան (Հրաչյա Գեղամյան 45′), Սեմյոն Սինյավսկի (Արտակ Դաշյան 45′)։
Ստորև ներկայացնում ենք խաղի միակ գոլը.