«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին ամենայն հավանականությամբ ի վիճակի կլինի մասնակցելու Լա լիգայի 24-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այսօր ֆրանսիացի պաշտպանը մարզվել է, մինչդեռ չորեքշաբթի կայացած մարզումը բաց էր թողել։ Կիկե Սետյենը առաջիկա խաղում մեծ հավանականությամբ կկարողանա հույս դնել Ումտիտիի վրա։
«Խետաֆեի» դեմ խաղը որակազրկման պատճառով բաց է թողնելու Կլեման Լանգլեն։ Հետևաբար Ումտիտին պատրաստ լինելու դեպքում մեծ հավանականությամբ կլինի մեկնարկային կազմում։
Հիշեցնենք, որ «Բետիսի» դեմ խաղից հետո Ումտիտին ցավեր էր զգացել ծնկի հատվածում։
«Բարսելոնա» – «Խետաֆե» հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին և կսկսվի Երևանի ժամանակով 19։00-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,45 գործակցով, «Խետաֆեյինը»՝ 7,85, իսկ ոչ ոքին՝ 4,45: