Ըստ Football-italia-ի, Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի՝ «Միլանի» և «Յուվենտուսի» միջև առաջին հանդիպմանը կայցելի ռեկորդային թվով հանդիսատես:
Արդեն իսկ վաճառվել է շուրջ 70 հազար տոմս, ինչը ռեկորդ է մրցաշարի այս փուլի համար: Ընդհանուր առմամբ, Սան Սիրոն տեղավորում է գրեթե 76 հազար հանդիսական, մնացած տոմսերը նախատեսված են թուրինյան ակումբի երկրպագուների համար:
«Ինտերի» և «Նապոլիի» միջև երկրորդ կիսաեզրափակչին (0: 1) ներկա են գտնվել 59 601 հանդիսատես:
«Միլան» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը միլանցիների հաղթանակը գնահատում է 3,4 գործակցով, թուրինցիներինը ՝ 2,16, իսկ ոչ ոքին՝ 3,45: