Փետրվարի 13-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց ֆուտզալի ԵՎՐՈ 2021-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի կանանց ֆուտզալի հավաքականը ընդգրկվել է երկրորդ խմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Նիդերլանդների ու Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիների հետ։ Հանդիպումների կկայանան մայիսի 5-10-ը՝ Մոլդովայում։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։