Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում միմյանց դեմ մրցում էին Միլանի «Ինտերն» ու «Նապոլին»։
Հանդիպման միակ գնդակը խփվեց երկրորդ կեսում։ Ջենարո Գատուզոյի թիմի կազմում աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։
«Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց «Ինտերին»։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին Նեապոլում։ Այսօր կկայանա կիսաեզրափակչի մյուս հանդիպումը` «Միլանը» հյուրընկալելու է «Յուվենտուսին»։