Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Գևորգ Ղարիբյանը եզրափակչի ճանապարհին հաղթել է բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին՝ այդ ընթացքում մրցակիցներին տալով միայն 1 միավոր։ Ղարիբյանը եզրափակչում հանդիպեց թուրք Քերեմ Քամալին․մեր ըմբիշը 5-5 հաշվով գերլարված գոտեմարտում հաղթեց ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Որակավորման փուլ. Գևորգ Ղարիբյան — Ավգուստին Բոյանով Սպասով (Բուլղարիա)՝ 9:1
1/4 եզրափակիչ․ Գևորգ Ղարիբյան — Մուրատ Բազարով (Ադրբեջան)՝ 8:0
Կիսաեզրափակիչ․ Գևորգ Ղարիբյան — Հելարի Մաեգիսալու (Էստոնիա)՝ 8:0
Եզրափակիչ․ Գևորգ Ղարիբյան — Կերեմ Կամալ (Թուրքիա)՝ 5:5