Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Tert.am-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինքն ինչ հարաբերությունների մեջ է ազգային ընտրանու ֆուտբոլիստների հետ.
«Չկա մի մարզիչ, որ իդեալական հարաբերություններ ունենա բոլորի հետ: Ու չկա մի մարզիչ, որ շատ վատ հարաբերություններ ունենա բոլորի հետ: Այս պահին հավաքականի ֆուտբոլիստներից 50-60 տոկոսի հետ հաղորդագրվում եմ:Այստեղ չի կարող լինել համակրանքի կամ հակակրանքի խնդիր: Այստեղ պետք է լինի պրոֆեսիոնալ գործընթաց:
Ֆուտբոլիստը Ազգային հավաքական չի գալիս խաղալու մեկ անձի համար՝ դա կլինի ղեկավար, թե մարզիչ: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը պետք է գա իր գործը անի, ամեն ինչ տա դաշտում իր ազգի ու հավաքականի համար ու գնա: Անկախ նրանից ընդունում է այդ մարդուն, թե ոչ: Ես էլ կարող եմ շատերին չընդունել, բայց ես իմ պրոֆեսիոնալ գործը պետք է անեմ 100 տոկոսով: Սա էլ է մեզ մոտ մեծ խնդիր, մենտալիտետի, պրոֆեսիոնալիզմի խնդիր»,- ասել է Խաշմանյանը: