«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իրեն չի համարում աշխարհի լավագույն մարզիչ:
Կատալոնացի մասնագետը նվաճել է ութ տիտղոս Իսպանիայում, Գերմանիայում և Անգլիայում, համապատասխանաբար «Բարսելոնայում», «Բավարիայում» և «Մանչեսթեր Սիթիում», ինչպես նաև երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում կատալոնացիների հետ:
«Ես աշխարհի լավագույն մարզի՞չ: Ես երբեք չեմ համարել ինջ ամենալավը, երբեք իմ կյանքում: Կան անհավատալի մարզիչներ, բայց նրանք չունեն այդպիսի խաղացողներ, նրանք չունեն մեծ ակումբներ: Ես լավ մարզիչ եմ, բայց ոչ լավագույնը: Ես հաղթեցի, քանի որ մեծ ակումբներում ունեի գերազանց խաղացողներ», — մեջբերում է Գվարդիոլային Sky Sports-ը: