«Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը նախօրեին առաջին անգամ դուրս է խաղադաշտ, սրտի հետ կապված խնդրների պատճառով դադարից հետո: Ֆուտբոլիստը դուրս եկավ Նիդեռլանդների գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի 77-րդ րոպեին «Վիտեսի» դեմ խաղում (3:0): Բլինդը կշարունակի իր կարիերան հատուկ սարքով, որը կկարգավորի իր սրտի աշխատանքը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ 29-ամյա ֆուտբոլիստին ախտորոշվել է սրտի մկանների բորբոքում: Հավանականություն կար, որ խաղացողը կավարտի կարիերան:
«Ես շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ: Ես իսկապես ցանկանում էի վերադառնալ խաղադաշտ», — Բլինդին մեջբերում է Fox Sports-ը: