«Բենֆիկայի» կիսապաշտպան Գաբրիել Պիրեսը ստիպված է եղել դադարեցնել կարիերան աչքերի հետ կապված խնդիրների պատճառով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը նախ դժգոհել է տեսողության հետ կապված խնդիրներից՝ «Ֆամալեկանոյի» հետ Պորտուգալիայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ փուլի (3:2) խաղից հետո, որը կայացել էր փետրվարի 4-ին:
Դրանից հետո ակումբը որոշեց անցկացնել խաղացողի ներկայացրած բողոքների հետ կապված ուսումնասիրություններն ու թեստերը: Արդյունքում, Պիրեսի մոտ հայտնաբերվել են ուղեղային նյարդերի հետ կապված խնդիրներ, ինչը անհնար է դարձնում դրա վերականգնման վերջնաժամկետը որոշելը:
26-ամյա բրազիլացին կլինի բժիշկների հսկողության տակ, պարբերաբար կանցնի բժշկական հետազոտություններ, ինչպես նաև կշարունակի աշխատել ամեն օր՝ կատարելով վարժություններ, որոնք կհամարվեն տեղին: