Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը թեթև վնասվածք է ստացել։
Այսօր կայացած մարզմանը ուելսցի ֆուտբոլիստի ձեռքը վիրակապած է եղել։ Ինչպես տեղեկացնում է AS-ը՝ հղում կատարելով Cope-ին, Բեյլը դուրս է գցել ճկույթը։
Չնայած տեղի ունեցածին՝ Բեյլը մարզվել է ընդհանուր խմբի հետ առանց խնդիրների։ Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում կայանալիք «Սելտայի» դեմ խաղի մասնակցությանը վնասվածքը չի խանգարի։