«Միլանի» տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել իտալական ակումբը:
«Այս պահին մենք գոհ ենք Պիոլիի աշխատանքից և հուսով ենք, որ մրցաշրջանի երկրորդ մասը լավ կավարտվի: Մայիսին մենք արդեն պլանավորում ենք հաջորդ մրցաշրջանը:
Ռանգնի՞կ։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ նա լավ է ասոցացվում մեր թիմի հետ»,- մեջբերում է Մալդինիին Calciomercato-ն: