«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները, ամենային հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի «Լիվերպուլ»:
Աղբյուրի հաղորդմամբ, «Լիվերպուլը» մինչև ապրիլ պետք է ակտիվացնի պայմանագրում առկա կետը, եթե ցանկանում է մյուս մրցաշրջանում իր կազմում տեսնել Վերներին: Այդ դեպքում, տրանսֆերային արժեքը կկազմի 55-60 մլն եվրո: «Բավարիան» էլ չի պատրաստվում առաջարկ անել Վերների տրանսֆերը գնելու համար:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Վերները 21 խաղում դարձել է 20 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Վերների ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Չելսին», «Յուվենտւսը», «Ինտերը», «Ատլետիկոն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: