Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Germany-ն, անգլիացի ֆուտբոլիստը անձամբ պատրաստ է արդեն Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալուն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Սանչոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաները» պատրաստ են Սանչոյի տրանսֆերի ձեռքբերման համար քայլեր իրականացնել։
Որոշ աղբյուրների տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 120 միլիոն ֆունտ է պատրաստ վճարել Սանչոյի համար։