Աշխարհահռչակ Forbes-ամսագիրը NBA-ի ամենաթանկարժեք ակումբ է հռչակել «Նյու Յորք Նիքսին»:
Թիմի արժեքը գնահատվում է 4,6 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ ակումբը այս մրցանակին արժանանում է 5-րդ անգամ անընդմեջ:
Թոփ 5-ում տեղ են զբաղեցրել նաև ՝ «Լոս Անջելես Լեյքերսը», «Գոլդեն Սթեյթը», «Չիկագոն» և «Բոստոնը»:
Նշվում է, որ NBA-ի թիմերի միջին արժեքը ավելացել է 14 %-ով: Հիշեցնենք, որ «Նյու Յորք Նիքսը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: