Ֆին բժիշկ Լասե Լեմպայնենը, ով կատարել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի ծնկատակի ջլի վիրահատությունը, խոսել է ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին։
«Աջ ոտքի վնասվածքը ավելի մեծ է ու ծանր, քան 2017 թվականի վնասվածքն էր, այն ժամանակ ձախ ոտքին։
Ունեմ վստահություն, որ զգուշավոր վերականգնման արդյունքում Դեմբելեն կարող է վերադառնալ իր լավագույն խաղամակարդակին»,-ասել է բժիշկը Marca-ի հետ զրույցում։
2017-ին Դեմբելեն բաց էր թողել 3-4 ամիս։ Հիմա նախատեսվում է, որ ֆրանսիացի վինգերը բաց է թողնելու վեց ամիս։