Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող էր ացելի վաղ տեղափոխվել Բունդեսլիգա:
2016 թ-ին Հոլանդը մարզվել է «Հոֆենհայմի» կազմում, խաղացել Մ-16 տարեկանների թիմում: Ակումբի սկաուտները բարձր են գնահատել ֆուտբոլիստի պոտենցիալը, բայց Հոլանդն ուզել է ամսական 5000 եվրո աշխատավարձ, իսկ գերմանական թիմում չեն համաձայնվել: Երիտասարդական թիմում ամենաբարձր աշխատավարձը եղել է 2000 եվրո ու չեն ցանկացել համակարգ փոխել:
Հիշեցնենք, որ Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ: