Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին անդրադարձել է շշուկներին, որոնց համաձայն «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։ Главный тренер «Ювентуса» Маурицио Сарри отреагировал на слух о возможном трансфере Лионеля Месси из «Барселоны».
«Դուք ինձ հարց եք տալիս Մեսսիի մասին, մի խաղացողի, ով համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է ու պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ։
Իմ ցանկացած պատասխանը տեղին չի լինի, որովհետև եթե ես լինեի «Բարսելոնայի» տնօրենների խորհրդից կասեի․ «գրողը տանի, ի՞նչ է պետք այս Սարրիին», այնպես որ ավելի լավ է ես չպատասխանեմ», –Սարիի խոսքերն է մեջբերում OmniSport News-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին հնարավոր է լքի «Բարսելոնան» ակումբի ղեկավարության, մասնավորապես սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Մեսսիի տրանսֆերը գնահատվում է 350-ից 365 միլիոն եվրոյի սահմաններում։