«Վալյադոլիդի» կենտրոնական պաշտպան Մոհամեդ Սալիսուն իր վրա է սևեռել եվրոպական մի քանի թոփ ակումբների ուշադրությունը։
Ինչպես տեղեկացնում է իսպանական AS պարբերականը, Սալիսուի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», Մադրիդի «Աթլետիկոն» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Թիմերը արդեն տրանսֆերի հայտ են ներկայացրել։
Սալիսուի հրաժարագինը, պայմանագրի համաձայն, կազմում է 12 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի շորթլիստում առաջինն է։
Սպասվում է, որ «արքայական» ակումբը կկարողանա ցանկության դեպքում բոլորից հեշտ իրականացնել տրանսֆերը, քանի որ լավ հարաբերություններ ունի ակումբի սեփականատեր Ռոնալդոյի հետ։
Պրիմերայի 23 խաղերում Սալիսուն 1 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել, ինչպես նաև երկու դեղին քարտ է ստացել։