Մոսկվայի «Մեծ մրցանակ» անունը կրող գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում գոհացնող մրցելույթներ է ունեցել Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Յուլիա Վոդոպյանովան։ 40 մասնակիցների պայքարում նա գնդակ և գուրզեր առարկաներով մրցաձևերում մտել է եզրափակիչ` ուժեղագույն ությակ: Վճռական փուլում նա նույնպես վստահ մրցելույթներ է ունեցել և գրավել հաջորդաբար հինգերորդ և վեցերորդ տեղերը:
Մրցավարական հանձնախմբում աշխատող, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանն ասել է, որ Յուլիան մարտ և ապրիլ ամիսներին կմասնակցի իրար հաջորդող օլիմպիական վարկանիշային չորս մրցաշարերի և Կիևում` մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Եթե սայթաքումներ չլինեն, ապա նրա ունակությունները լիովին կբավարարեն լուծելու օլիմպիական ուղեգիր ստանալու հարցը:
Մոսկովյան ստուգատեսին զուգահեռ անցկացված «Գազպրոմի» սահմանած մրցանակների խաղարկությունում 40 մասնակիցների մրցավեճում Յասմինա Աղագուլյանը գրավել է 16-րդ տեղը:
Կրտսեր մարզուհիների թիմային մրցումներում Անժելիկա Կարախանյան — Միլանա Գևորգյան երկյակը քսան երկրների մասնակիցների պայքարում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: