Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը առաջիկա հանգստյան օրերին վերադառնալու է խաղադաշտ Լա լիգայի 24-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղի շրջանակում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այսօր Ազարը անցկացրել է արդեն ութերորդ մարզումը թիմի հետ վերականգնումից հետո։ Մենյեի կողմից վնասվածք ստանալուց անցել է 82 օր։
«Արքայական» ակումբի բժշկական անձնակազմն ու մարզչական շտաբը մշտական աշխատանքի մեջ են գտնվում միմյանց հետ։ Որոշում է կայացվել, որ «Սելտայի» դեմ խաղում Ազարը կարող է 30 րոպեից մինչև 45 րոպե խաղաժամանակ ստանալ։
Հիշեցնենք, որ Ազարը կոճի վնասվածքի պատճառով երկար ժամանակով դուրս էր մնացել շարքից։