«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտնել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնում, հայտնում է Cadena Ser-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆեդերացիայի ներկայիս նախագահ Լուիս Ռուբիալեսն արդեն անհանգստացած է, որ Կասիլյասը կարող է դառնալ իր մրցակիցը ընտրություններում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանց հարաբերությունները վատթարացել են:
Հաղորդվում է, որ Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահն արդեն հանդիպում է ունեցել իր նախկին թիմակիցների հետ` հուսալով ստանալ նրանց աջակցությունն առաջիկա ընտրությունների ժամանակ:
Ֆեդերացիայի նախագահի ընտրությունները նախատեսված են այս տարվա աշնանը:
Հիշեցնենք` 2019 թվականի գարնանը Կասիլյասը մարզման ժամանակ սրտի կաթված էր ստացել: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ ավելի ուշ վիրահատվել էր: Նոյեմբերին Կասիլյասը վերսկսեց մարզումները, սակայն վախ կա, որ նա այլևս չի կարողանա հանդես գալ բարձր մակարդակում: