Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությունը: 10 կգ քաշային կարգում 45 ծանրորդ լարված ու հետաքրքիր պայքարի արդյունքում ի հայտ բերեցին լավագույններին:
45 կգ քաշային կարգում մասնակցեց 3 ծանրորդ, իսկ երկամարտի 97 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց Մարիամ Հայրապետյանը:
49 կգ քաշային կարգում, կրկին, 3 մարզուհի էր, իսկ լավագույնը 138 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանն էր:
55 կգ քաշայինների պայքարն ամենաշատ ծանրորդ պարունակող քաշային կարգն էր, բայց կրկին կային բացահայտ առաջատարներ, իսկ լավագույնը 141 կգ արդյունքով Վալենտինա Մովսիսյանն էր:
59 կգ քաշայինների կարգում 3 ծանրորդներից լավագույնը Ալինա Սուքիասյանն էր, իսկ 64 կգ քաշայինների պայքարում անվիճելի առաջատարը հավաքականի անդամ Իզաբելա Յայլիյանն էր:
71 կգ քաշային կարգում ի սկզբանե կար ֆավորիտ ու հաղթանակը երկար սպասեցնել չտվեց: Միլենա Խաչատրյանը հարթակ էր դուրս գալիս այն ժամանակ, երբ իր քաշային կարգում բոլորն արդեն ավարտել էին ելույթները: Երկամարտի 205 կգ արդյունքը բավարար էր հերթական չեմպիոնության համար.
76 կգ քաշայինների պայքարում երկամարտի 177 կգ արդյունքով պայքարից դուրս էր Մարգարիտա Առաքելյանը, իսկ 81 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնեց Լիանա Գյուրջյանը:
Տաթև Հակոբյանն էր մեծ առավելությամբ հաղթեց 87 կգ քաշային կարգում, իսկ 87 կգ-ից բարձր քաշայինների դիմակայությունում բոլորի համար անհասանելի էր Արփինե Դալալյանը: Առաջնության ու հետագա անելիքների մասին խոսեց հավաքականի մարզիչ Տարոն Թովմասյանը:
Առաջիկա Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար: