Իտալական Հռոմ քաղաքում ավարտին է մոտենում հումահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երաշխավորված 2 մեդալ. Արթուրն ու Գևորգը եզրափակչում են, իսկ Կարենը կփորձի ապահովել երրորդ մեդալը, ընդհանուր՝ չորրորդը:
Առաջինը հարթակ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: 26-ամյա հայ ըմբիշը Եվրոպայի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն է: Մեր Գևորգը եզրափակչի ճանապարհին հաղթել է բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին՝ այդ ընթացքում մրցակիցներին տալով միայն 1 միավոր: Մեր ըմբիշը բոլոր գոտեմարտերում հաղթել է ժամանակից շուտ:
Ղարիբյանը եզրափակչում հանդիպեց թուրք Քերեմ Քամալին, որը մեծահասակների աշխարհի առաջնությունում մեկ նվաճում ունի:
Մեր ըմբիշը 5-5 հաշվով գեեերլարված գոտեմարտում հաղթեց ու հռչակվեց Եվրոպայի չեեեեեեմպպիոոոոոոն: Հատկապես գեղեցիկ էր 4 միավորանոց հնարքը:
Քիչ անց հարթակ դուրս կգա 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Մեր ըմբիշը կգոտեմարտի հունգարացի Կրիժտիան Իստվանի հետ: