Ռուսական ԲԿՄԱ-ի նախկին պաշտպան Վասիլի Բերեզուցկին գտնում է, որ «Սելտայի» նորեկ Ֆյոդոր Սմոլովը շահել է՝ տեղափոխվելով իսպանական ակումբ, հաղորդում է Vesti.ru-ն:
«Նա միանգամայն ճիշտ որոշում կայացրեց: Ֆյոդորի խաղը «Լոկոմոտիվում» այդքան էլ չէր ստացվում:
Սա ճիշտ քայլ էր՝ մոտեցման, մտածելակերպի փոփոխություն: Հույս ունեմ, որ նա Իսպանիայում ցույց կտա իր լավագույն որակները:
Լա Լիգան աշխարհի լավագույն առաջնություններից մեկն է և հրաշալի է, որ մեր տղաները խաղում են այնտեղ»,-ասել է Բերեզուցկին:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 23-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղում (1:2), 29-ամյա ֆուտբոլիստը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում:
Ռուս հարձակվողը մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա իսպանական ակումբում: