Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ իրեն ավելի հարմարավետ է աշխատել Անգլիայում, քան Իտալիայում:
«Անգլիայի առաջնությունում ես ինձ ավելի վստահ եմ զգում: Այստեղի միջավայրը շատ է տարբերվում իտալականից:
Մարդիկ ավելի բարեհամբույր են և ավելի հանգիստ:
Ինձ նյարդայնացնում են վիրավորանքները, որոնք կարելի է լսել իտալական որոշ մարզադաշտերում: Այստեղ չես տեսնի մի իրավիճակ, երբ քեզ վիրավորում են ամբողջ հանդիպման ընթացքում: Անգլիայում դա անհնար է», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Corriere della Sera- ն:
Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում 60-ամյա Անչելոտին ղեկավարել է՝ «Չելսին», «Էվերթոնը», ինչպես նաև իտալական՝ «Ռեջինան», «Պարման», «Յուվենտուսը», «Միլանը» և «Նապոլին»: