Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ուրարտուն» երկրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 13-ին։
Եկատերինբուրգի «Ուրալի» փոխարեն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմն ուժերը կչափի Լիտվայի վերջին երեք տարիների չեմպիոն Մարիամպոլեի «Սուդուվայի» հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կկայանա Արադիպուի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։