Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խորխե Վալդանոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ազդեցության մասին ֆուտբոլի վրա:
«Ոչ ոք չի ազդել համաշխարհային ֆուտբոլի վրա այնքան, որքան Գվարդիոլան … Նրա աշխատանքի արդյունքը պարզապես հրաշալի է: Գվարդիոլայի ստեղծած շոուների պահանջարկ կա: Այս պահանջը փոխել է մարդկանց ընկալումը իրենց տեսած ֆուտբոլի նկատմամբ»,- մեջբերում է Վալդանոյին Goal-ը:
Նշենք, որ Գվարդիոլան շուտով կարող է փոխել ակումբը: The Sun-ը հայտնում է , որ «Յուվենտուսը» հետաքրքրված է կատալոնացի մասնագետի ծառայություններով։