«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն կարող է տեղափոխվել պարագվայական «Օլիմպիա», հաղորդում է The Sun-ը:
Տուրեն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի և ուսումնասիրում է կարիերայի շարունակման մի քանի տարբերակ:
Ավելի հավանական է թվում «Օլիմպիա» տեղափոխությունը, որտեղ խաղում են Տոգոյի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը և Պարագվայի հավաքականի նախկին հարձակվող Ռոկե Սանտա Կրուզը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յայա Տուրեն կարող է վերադառնալ անգլիական Պրեմիեր-լիգա, սակայն Անգլիայի առաջնության թիմերից առաջարկներ չեղան:
Հիշեցնենք, որ Տուրեի վերջին ակումբը չինական «Ցինդաոյի» ակումբն էր: