Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է «Արսենալի» նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնին, որը նշել էր, թե իբր Մոուրինյոն փոշմանել է լոնդոնյան թիմը գլխավորելու համար.
«Պատասխանեմ այն մարդկանց, ովքեր ինչ-որ բան խոսելով ցանկանում են հայտնվել թերթերի առաջին էջերին. Ես երջանիկ եմ «Տոտենհեմում»: Դուք ինձ ճանաչում եք այնքան լավ, որ հասկանաք, որ ես, իրոք, երջանիկ եմ: Այո՛, դժվարություններ կան, բայց դրանք հաղթահարելու համար են:
Ինձ դուր են գալիս խաղացողներն ու այն հարաբերությունները, որոնք ես ստեղծել եմ: Եթե տեսնում եք, որ ես տրամադրություն չունեմ, ուրեմն դա վատ արդյունքների պատճառով է:
Անհամբերությամբ սպասում եմ մյուս մրցաշրջանին»,-ասել է Ժոզեն: