Հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանն այսօր` փետրվարի 11-ին, նշում է ծննդյան 91-րդ տարեդարձը:
Ազարյանը հայաստանցի միակ մարզիկն է, ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն` օղակներ, զուգափայտ, պտտաձող մրցաձևերում: Եվրոպայի կրկնակի և աշխարհի քառակի չեմպիոն է: Միակ հայ մարզիկն է, ով կրում է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը:
Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին և կոչումներին:
Ալբերտ Ազարյանը հաղթել է 1956 և 1960 թվականների Օլիմպիական խաղերում: Նա արժանացել է նաև աշխարհի (1954, 1958), Եվրոպայի (1955), Ասիական խաղերի (1963) չեմպիոնի կոչման: Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո մինչ օրս զբաղվում է մարզչական և մանկավարժական գործունեությամբ:
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն` օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվեց «Ազարյանական խաչ»:
ArmSport-ը շնորհավորում է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկին, մաղթում առողջություն և նոր սերնդին իր անգնահատելի փորձը փոխանցելու անսպառ ներուժ: