Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ոսկե մեդալից արդեն մեկ քայլ է բաժանում:
Կիսաեզրափակչում Ալեքսանյանը 8-1 հաշվով հաղթեց ֆին Կուոսմանենին՝ ոչ մի հնարավորություն չտալով մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալը կվիճարկի Գոլովին-Խախելաշվիլի զույգի հաղթողի հետ: Առաջին խաղափուլից հետո հաշիվը 7-0 էր: Երկրորդում մրցակիցը պարտերից չկարողացավ գլորել մեր չեմպիոնին, իսկ Արթուրը մեկ միավոր վաստակեց ու հաղթեց ընդհանուր 8-1 հաշվով:
Հիշեցնենք, որ Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 2 րոպեում, 9-0 հաշվով հաղթեց բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովին, որը 2018 թ-ի ԱԱ փոխչեմպիոնն է, իսկ 1/8 եզրափակչում 7:1 հաշվով առավելության էր հասել թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ: