«Արարատ-Արմենիան», որը շարունակում է ուսումնամարզական հավաքը Կիպրոսում, այսօր, ինչպես հայտնի է, հերթական ընկերական խաղն է անցկացրել` մրցելով Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի ներկայացուցիչ «Ուֆայի» հետ: Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի` 2:1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 7-րդ րոպեին բացել է «Արարատ-Արմենիայի» հոլանդացի կիսապաշտպան Մայիլսոն Լիման:
Երկրորդ կեսի սկզբնամասում ռուսական թիմի ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը. «Արարատ-Արմենիայի» դարպասին նշանակված 11-մետրանոցը դարպասապահը հետ է մղել, սակայն վրա հասած Լովրո Բիզյակը գնդակն ուղարկել է երևանյան թիմի դարպասը: «Ուֆան» ևս երկու գոլ է խփել, բայց մրցավարը դրանք չի արձանագրել:
«Արարատ-Արմենիային» հաղթանակ է պարգևել թիմի նորեկ, նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն` 81-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած շեշտակի գրավելով մրցակցի դարպասն ու ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը`2:1:
Նշենք ` խաղի ընթացքում վնասվածք է ստացել հանդիպման գլխավոր մրցավարն ու փոխարինվել:
Հանդիպման գոլերը` տեսանյութով.