Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր` փետրվարի 11-ին, պայքարի դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ իր մրցակիցը կլինի Բուլղարիայի ներկայացուցիչ Ավգուստին Սպասովը:
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս կսկսի որակավորման փուլից, որտեղ կգոտեմարտի շվեց Օսկար Էրլանդանի հետ:
72 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի Խորվաթիայի ներկայացուցիչը Դոմինիկ Էտլինգերը:
82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը ԵԱ-ում կմեկնարկի 1/8 եզրափակչից` գոտեմարտելով Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիշինի հետ:
97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն էլ ԵԱ-ում պայքարը կսկսի 1/8 եզրափակչից. նրա մրցակիցը կլինի թուրք Ջենք Իլդեմը: