«Արարատ-Արմենիան», որը շարունակում է ուսումնամարզական հավաքը Կիպրոսում, այսօր հերթական ընկերական խաղն է անցկացրել` մրցելով Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի ներկայացուցիչ «Ուֆայի» հետ:
Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի` 2:1 հաշվով հաղթանակով:
«Արարատ-Արմենիայի» կազմում գոլեր են հեղինակել Մայիլսոն Լիման ու թիմի նորեկ, Յուսուֆ Օտուբանջոն:
Այսօր «Արարատ-Արմենիան» ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի` մրցելով կիպրոսյան «Այա-Նապայի» հետ: