Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում մեկնարկել է թենիսի ATP 500 շարքի մրցաշարը։
1/16 եզրափակչի առաջին երկու խաղերն ավարտվել են։ Մրցաշարի վեցերորդ համար Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը երեք սեթում առավելության է հասել Մարտեն Ֆուչովիչի նկատմամբ։ Գրանցվել է 4-6, 7-6(1), 6-1 հաշիվը։
Հաղթանակով է մեկնարկել Իսպանիայի մեկ այլ ներկայացուցիչ ևս։ Պաբլո Կարենյո-Բուստան հաղթել է Ադրիան Մանարինոյին 7-5, 6-7(3), 6-4 հաշվով։
Այս պահին միմյանց դեմ մրցում են Գրիգոր Դիմիտրովն ու Դենիս Շապովալովը։ Մրցաշարին մասնակցում է նաև հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը, ում մրցակիցը առաջին շրջանում Ֆաբիո Ֆոնինին է։