Բրազիլացի մոդել Նաջիլա Տրինդադեն, որը նախորդ տարի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին մեղադրում էր բռնաբարության մեջ, պատրաստվում է նոր մեղադրանք առաջադրել: Այս մասին հայտնում է UOL Esporte-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, մոդելը պատրաստվում է Նեյմարին մեղադրանք առաջադրել VIP տեսակի անառակաբարո ծառայություններ ընդունելու մեջ: Տրինդադեն պնդում է, որ Բրազիլիայից մոդելներ են գնում Ֆրանսիա, որտեղ նրանց օգտագործում են սեքսուալ ծառայությունների համար: Առայժմ հայտնի չէ, թե ինչ ապացույցներ ունի մոդելը:
Հիշեցնենք, որ 2019 թ-ին Նեյմարը մեղադրվեց բռնաբարության մեջ, սակայն գործը հետագայում փակվեց՝ ֆուտբոլիստի մեղքը ապացուցող փաստերի բացակայության պատճառով: