Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ինտերի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը կստանձնի սերբական «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր տնօրենի պաշտոնը, հաղորդում է Republika-ն:
Նշենք, որ 38-ամյա Վիդիչը բելգրադյան ակումբի սան է և այդ պաշտոնում կփոխարինի Զվեզդան Տերզիչին: Սերբիայի հավաքականի նախկին հարձակվող Մարկո Պանտելիչը կնշանակվի մարզական տնօրենի պաշտոնում:
Հավելենք, որ Վիդիչը 300 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ դառնալով 21 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: