Անգլիական «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն վերականգնվել է վնասվածքից, հաղորդում է Daily Mail-ը:
Մանեն վերադարձել է ընդհանուր խումբ և պատրաստվում է առաջիկա հանդիպումներին:
Հիշեցնենք, որ սենեգալցին վնասվածք էր ստացել «Վուլվերհեմթոնի» դեմ խաղում(2:1):
Հավելենք, որ «Լիվերպուլը» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 15-ին ՝ հյուրընկալվելով «Նորվիչին»: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը վաստակել է 73 միավոր և վստահորեն գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: