«Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն գոհունակություն է հայտնել թիմի կազմի վերաբերյալ։
«Հիմա ես երջանիկ եմ, որովհետև մենք հիասքանչ թիմ ու հիասքանչ կազմ ունենք։ Ո՞ր թիմն այսպիսի կազմ ունի։
Նեյմարն ու Մբապեն աշխարհի չորս լավագույն ֆուտբոլիստների թվում են, ու նրանք հանդես են գալիս ՊՍԺ-ում։ Ես ուրախ եմ, որ մեր կազմում խաղում են աշխարհի լավագույն չորս ֆուտբոլիստներից երկուսը։ Ինչու՞ պետք է վախենանք Չեմպիոնների լիգայից», – նշել է Լեոնարդոն Canal Football Club-ի հետ հարցազրույցում։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն հանդիպելու է Դորտմունդի «Բորուսիային»։