«Ինտերը» հաղթեց Ա Սերիայի 23-րդ տուրում «Միլանին»՝ ընդմիջումից առաջ պարտվելով 0:2 հաշվով:
Դերբիի պատմության մեջ «Ներաձուրիները» երկրորդ անգամ հաղթեցին «Ռոսոներներին» ՝ հանդիպման ընթացքում պարտվելով երկու գոլի տարբերությամբ: Առաջին նման հանդիպումը 1949-ի նոյեմբերին էր, երբ «Ինտերը» հաղթեց «Միլանին» 6:5 հաշվով: