Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երեկ գոլի հեղինակ դարձավ «Ինտերի» դեմ խաղում: Այսպիսով, շվեդ ֆուտբոլիստը պատմական արդյունք գրանցեց, հաղորդում է Football Italia-ն:
Իբրահիմովիչը իր գոլը խփեց ՝ 38 տարեկան և 129 օրական հասակում: Նա դարձավ ամենատարեց ֆուտբոլիստը, ով կարողացավ աչքի ընկնել միլանյան դերբիների ընթացքում:
Զլատանը շրջանցեց իր հայրենակից Նիլս Լիդհոլմին, ով գոլի հեղինակ էր դարձել՝ 38 տարեկան և 43 օրական հասակում:
Հիշեցնենք, որ այս պարտությունից հետո, «Միլանը» 32 միավորով նահանջեց 10-րդ հորիզոնական: