Գերմանիայում կայացան Բունդեսլիգայի 5-րդ և 6-րդ տուրերը։ Առաջնության ֆավորիտ «Բադեն-Բադեն» ակումբի կազմում հանդես եկող Սերգեյ Մովսեսյանը երկու տուրերում էլ հաղթանակներ տոնեց։ Մովսեսյանը երկու հաղթանակի շնորհիվ 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը և ընթացիկ 2649 վարկանիշով կրկին մուտք գործեց աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցուցակ։
«Բադեն-Բադեն» ակումբը, որի կազմում հանդես է գալիս նաև Լևոն Արոնյանը 12 միավորով գլխավորում է աղյուսակը։