Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Օսասունային» ու հաղթեց 4-1 հաշվով:
«Ռեալի» ղեկին Զինեդին Զիդանի համար այս հաղթանակը 88-րդն էր, և նա հաղթանակների քանակով շրջանցեց Ժոզե Մոուրինյոյին: Մոուրինյոն, Ռեալը» գլխավորելու տարիներին, գրանցել էր 87 հաղթանակ:
«Ռեալն» այս պահին Լա լիգայի առաջատարն է՝ երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայի» նկատմամբ ունենալով 6 միավորի առավելություն, բայց «կապտանռնագույնները» մեկ խաղ պակաս են անցկացրել: