«Յուվենտուսի» և «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոն DAZN-ին տված հարցազրույցում խոսել է թուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին․
«Ջիջին իսկական առաջնորդ է: Կարծում եմ, որ նա իմ միակ իրական ավագն էր: Դարպասապահներն ապրում են իրենց հարթությունում, տարօրինակ են: Բացի այդ, նրանք գրեթե երբեք խաղադաշտ չեն մտնում այլ խաղացողների հետ, նրանք մարզվում են նաև անհատական ծրագրի համաձայն ՝ իրենց մարզչի հետ միասին: Բոլորն ասում են, որ դարպասապահները մի քիչ խենթ ու էքստրեմալ են, և դա ճիշտ է: Բայց Ջիջին միշտ իսկական ավագ էր: Նույնիսկ եթե նա թիմի կազմում չէր, նա միշտ գիտեր, թե ինչ պետք է ասեր պաշտպաններին և ինչպես բարելավել իրավիճակը խաղադաշտում: Դա բնածին տաղանդ է: