«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոն պատմել է DAZN- ին տված հարցազրույցում, թե որտեղից է եկել նրա «փոքրիկ իշխան» մականունը:
«Մի անգամ ես գեղեցիկ, նրբագեղ հագուստով էի գնացել մարզվելու, իսկ շատերն էին եկել ջինսերով և սովորական շորերով: Ֆեդերիկո Բալցարետին եկավ ինձ մոտ և ասաց. «Դուք իսկապես արքայազնի պես եք. ամեն ինչ գեղեցիկ և էլեգանտ է»: Այդ ժամանակից ի վեր նրանք սկսեցին ինձ այդպես անվանել»,- ասել է Մարկիզիոն:
Ավելի վաղ Մարկիզիոն խոսել է էր թուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին: